Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կտեղադրվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը. Մանրամասներ

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «Փառքի ծառուղում» կտեղադրվի ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը:

Նա առաջին հայ երգիչն է, ում անվանական աստղը կտեղադրվի «Փառքի ծառուղում», տեղեկացնում է LP Entertainment ընկերության տնօրինությունը:

Անվանական աստղը կբացվի Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, ժամը 17:00-ին:

Առաջարկում ենք դիտել Արման Հովհաննիսյանի մասնակցությամբ մեր հաղորդումը, որ մոտ տասը տարվա պատմություն ունի․․․

(Visited 117 times, 1 visits today)