Ով է մոսկվայաբնակ «գործարար» Սարիբեկ Գևորգյանը և ինչ կապ ունի Քոչարյանի հետ. Մանրամասներ

«Մոսկվաբնակ «գործարար» Սարիբեկ Գևորգյանը Քոչարյանի աջակից է. սկանդալային փաստեր Ինչպես հայտնի է, նա ՌԴ-ում բնակվող հայերի դեմ ադրբեջանցիների կատաղի հարձակումների օրերին խաբեց մեր հայրենակիցներին՝ ասելով,

թե ինքը հարցը լուծել է, հայերը այլևս բռնության չեն ենթարկվի թշնամու կողմից։

Մինչդեռ նրա խոստումից մի քանի ժամ հետո ադրբեջանցիները լայնածավալ հարձակում սկսեցին հայերի դեմ։

Ինչպես երևում է լուսանկարից, Սարիբեկ Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի աջակից է և խոշոր գումար է ստացել քոչարյանականներից՝ որպես համայնքի ակտիվ անդամ ներկայանալու, ժողովրդին Հայաստանի իշխանության դեմ լարելու համար։

Լուսանկարում նրա հետ գրկախառնված, կանգնած է Արաբկիրի նախկին թաղապետ, քոչարյանական Հովհաննես Շահինյանը։

Նույն Սարիբեկ Գևորգյանը սուտ խոստում էր տվել նաև ծիրանի խնդրի ժամանակ՝ ասելով, թե ինքը անվճար տարածք կտրամադրի հայկական բեռնատարների համար, հետո արդարացել էր, թե իրեն չի հաջողվել տարածք գտնել։

ՌԴ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա խոշոր պարտքեր ունի և բավականին սերտ շփումների մեջ է ադրբեջանցիների հետ»։

(Visited 1 453 times, 1 visits today)