Նախագահի խոսնակը, որքան տգետ, որքան անբարոյական պետք է լինի, որ…

Եթե խոսնակի սիրտը 10.000 դրամ է ցանկանում, ապա թող կապի դուրս գա և ես անձամբ կհովացնեմ նրա սիրտը, տալով այդ գումարը
19 Օգոստոսի, 2020 Bavnews Մանե Գևորգյան, տիգրան վարդանյան
Եթե խոսնակի սիրտը 10.000 դրամ է ցանկանում, ապա թող կապի դուրս գա և ես անձամբ կհովացնեմ նրա սիրտը, տալով այդ գումարը

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսի հետքերով:

Արձագանքեմ Արցախի նախագահի մամլո խոսնակին և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսնակին:

1. Արձագանքելով Նախագահ Սարգսյանի այն պնդմանը, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ, հակառակորդի ոչ մի ԱԹՍ Ստեփանակերտի երկնքում չի եղել, այլ եղել է առաջին գծից 10-15 կմ հեռավորության վրա, Արցախի նախագահի խոսնակը անդրադառնալով` պաշտոնապես տարածել է դեզինֆորմացիա:

Մի քանի րոպե անց խոսնակը հեռացրել է իր գրառումը, որը իրականության հետ որևէ աղերս չուներ, քանզի Ապրիլյան պատերազմի ավարտից ընդամենը 3 օր անց է եղել Ստեփանակերտի օդում ԱԹՍ, որը կրկին խոցվել է: Զարմանում եմ, թե նախագահի խոսնակը, որքան տգետ, որքան անբարոյական պետք է լինի, որ լինելով նման կարևոր պաշտոնի` դեզինֆորմացիա տարածի:

Այնպիսի տպավորություն ստեղծվեց, կարծես թե, օրինակ` Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը անդրադարձած լինի: Ցավում եմ, որ նման նուրբ հարցի շուրջ արձագանքում են անտեղյակ կոտոշավորները:

2. Նիկոլ Փաշինյանի խոսնակը անդրադարձել է ասուլիսին ասելով, որ Նախագահ Սարգսյանը օրենք է խախտել` դիմակ չկրելով: Ըստ իս` խոսնակը լավ չի տիրապետում ո’չ օրենքներին, ո’չ իրավիճակին: Մասնավորապես` ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:

Այդուհանդերձ, եթե խոսնակի սիրտը 10.000 դրամ է ցանկանում, ապա թող կապի դուրս գա և ես անձամբ կհովացնեմ նրա սիրտը, տալով այդ գումարը:

Դեռևս այսքանը»:

(Visited 494 times, 1 visits today)