«Պարզապես ջնջել է պետք նրան մեր մտքից». Շահեն Մեղրյանի որդու պատասխանը՝ Սամվել Բաբայանին

Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանն, արձագանքել է Սամվել Բաբայանի արտահայտած մտքերին:

Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է.

«Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանի կողմից վերջերս հնչեցված մի շարք մտքեր, եթե իհարկե նրա բերանից դուրս եկող բառակույտը կարելի է միտք անվանել, բավական վրդովեցրել են հայրենակիցներիս՝ իմ սիրելի շահումյանցիներին։ Նրանցից շատերն են այս օրերին մեր գեղեցիկ բարբառի ամենայուրահատուկ խոսքերով բնութագրում Սամվել Բաբայանին։

Եվ դա բնական է՝ ԱԽՔ-ը ստանում է այն, ինչին արժանացել է։ Ընդ որում, ոչ միայն շահումյանցիների, այլև բոլոր հայրենասեր և նորմալ մարդկանց կողմից։ Ես հասկանում ամենքի վրդովմունքը և կիսում նրանցից յուրաքանչյուրի կարծիքը։ Բայց դա հարցի ընդամենը էմոցիոնալ կողմն է։

Մինչդեռ խնդիրը շատ ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Այստեղ կան նաև քաղաքական ու, որ ամենակարևորն է, բարոյական բաղկացուցիչներ։ Փաստորեն Արցախի ԱԽՔ-ը խոստովանում է, որ Բաքվի նավթն ու Կասպից ծովի ավազն իր համար ավելի նախընտրելի են, քան Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները։

Նա խոստովանում է, որ առաջնորդվում է ոչ թե պատմական արդարության, այլ նեղ անձնային շահերով։ Եվ ուրեմն ի՞նչ սպասել նման մարդուց։ Բնականաբար ոչինչ։ Պարզապես ջնջել է պետք նրան մեր մտքից»:

(Visited 237 times, 1 visits today)