Հայտնի կլինիկայի բուժանձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ է գրել. Ինչ է կատարվել

Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի

աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։ Այս մասին հայտնել է կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը։

«Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։

Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան
Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան
Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան

Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան
Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան
Բուժքույր՝ Անգին Մանուկյան

Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան
Բուժքույր՝ Գոհար Արշակյան
Բուժքույր՝ Ասյա Գալստյան
Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան

Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան
Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան
Մայրապետ՝ Անահիտ Ավագյան»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի անձնակազմի ազատման դիմումները։ Բողոքի ակցիան այսօր միացավ նաև Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկան։

(Visited 87 times, 1 visits today)