Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարված պատերազմը

«Կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարված պատերազմը մեզ ավելի է ուժեղացնում, կենտրոնացնում մեր անելիքների վրա»,- ասում է ԲՀԿ-ականը՝ վստահեցնելով, որ Փաշինյանի գրառումները եղանակ չեն փոխել՝ ո՛չ քննարկել են այդ հարցը, ո՛չ էլ

Ծառուկյանի տրամադրության ու պլաններում փոփոխություն են նկատել։ Այդ օրը Ծառուկյանը Վեդի է այցելել, ապա Երեւանում հանդիպել ԲՀԿ երիտթեւի հետ, ծրագրում է ինտենսիվացնել եռյակի գործընկերների հետ կոնսուլտացիաները․ հոկտեմբերի հանրահավաքը հնարավոր

է երեքով անցկացնեն։ «Երեկ առավոտ շուտ խմբակցության նիստում մի լավ ծիծաղել ենք հրապարակումների առիթով, թե իբր Արարատ Միրզոյանը վերջնագիր է ուղարկել Ծառուկյանին՝ 7 պատգամավորների մանդատները վայր դնելու հորդորով»,- ասաց նա։ Սակայն

իշխանական աղբյուրները վստահեցնում են, թե Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել եւ Հրաչ Ռոստոմյանի միջոցով փոխանցել ասելիքը։ Թեեւ Ռոստոմյանն էլ ծիծաղը չկարողացավ զսպել․ «Կարող եմ հեռախոսս էլ բերեմ՝ նայեք, որ նույնիսկ զանգ չի եղել, ես էդ մասին կարդացել եմ մամուլից։ Չկա նման բան»։

(Visited 124 times, 1 visits today)