Արծրուն Հովհաննիսյանը՝ պաշտպանության փոխնախարա՞ր. «Հրապարակ»

Երեկվանից ՊՆ-ում համառորեն խոսում են, որ փոխնախարարի թափուր երկու հաստիքներից մեկը մոտ օրերս կզբաղեցնի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, այս օրերին ոմանց կուռքը դարձած Արծրուն Հովհաննիսյանը,

ով ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է հաղորդում ռազմաճակատից (երբեմն՝ իրականության հետ քիչ առնչվող) եւ անկախ առաջնագծում տիրող իրավիճակից՝ ոգեշնչում․ «Հաղթելու ենք»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա նշանակման հարցում շահագրգռված է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ «Անլուրջ բան է, հնարավոր չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը։

Թե ինչու հնարավոր չէ, փոխնախարարի համար պահանջվող չափորոշիչներին չի՞ համապատասխանում, Հովհաննիսյանը չցանկացավ ավելին մեկնաբանել։

(Visited 132 times, 1 visits today)