Զարուհուն տանը Նիկոլ են ասում

«Մեկնաբանություններն անողները կարծում են, թե հեղինակը ես եմ, և փորձում են այդ մեկնաբանություններով որակումներ տալ։ Այդ մեկնաբանություններ անողները թող իմանան, որ այդ որակները, որոնք նշել են, գնահատականները, որոնք տվել են, բոլորն ուղղված են ոչ

թե ինձ, այլ հենց Նիկոլ Փաշինյանին։ Եթե ինչ-որ մեկը փորձել է գնահատական տալ՝ վիրավորական, անպարկեշտ, նույնիսկ` դավաճանական, դրանք բոլորը ինձ չեն վերաբերում, դրանք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին,

որովհետև տողերի հեղինակն ինքն է»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

«ՉԻ». Ամբողջովին թքելու և անձրև գալու մասին պատմությունն է:

Մեջբերումներ է անում Փաշինյանի գրքից, և մոտ հազար օգտատեր հենց նույն հրապարակման ներքո անվանական վիրավորում, պիտակավորում և հայհոյում է իրեն, իսկ ինքն ասում է, թե իրեն չի վերաբերում:

Կարելի է միայն մեկ հետևություն անել՝ տանը իրեն Զարուհի չեն ասում, երևի ուրիշ անուն ունի, դրա համար էլ իր վրա չի վերցնում:

Թերևս հենց դրանով էր պայմանավորված, որ չէր հեռացնում վիրավորանքները: Կա ևս մեկ տարբերակ. տանը Նիկոլ Փաշինյանին ինքը անվանում է Զարուհի Փոստանջյան, դրա համար էլ ծանր չի տարել վիրավորանքները:

Ամեն դեպքում, որպեսզի նման անհասկանալի վիճակում չմնա, ճիշտ կանի առաջիկայում մեջբերումներ անի Քոչարյանի գրքից: Տեսնենք, հիմա ում են վիրավորում՝ իրե՞ն, թե՞ Քոչարյանին:

(Visited 212 times, 1 visits today)