Դավիթ Տոնոյանը եկավ ձկնորսական համազգեստով․ Անդրանիկ Քոչարյան

«Շաբաթ օրը Լենա Նազարյանն ասաց, որ չի կարողանում պարոն Տոնոյանի հետ կապ հաստատել, լսումների հրավիրելու համար և խնդրեց ինձ, որ կապ հաստատեմ նախարարի հետ։ Ես ասացի, որ կիրակի օրն առավոտյան կգնամ իմ աշխատավայր, անպայման կփորձեմ գտնել

պարոն Տոնոյանին և կտեղեկացնեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Տոնոյանը զանգերին չի պատասխանել. «Կապ եմ հաստատում փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ և ասում, որ Լենա Նազարյանը զանգ է տալիս պարոն Տոնոյանին, բայց չի գտնում։ Փոխնախարարն ասաց, որ կփնտրի և կասի․․․: Հետո կապ են հաստատում և

Տոնոյանը Նազարյանին ասում է, որ չի կարող գալ․․․: Բայց, տեսեք, այսօր եկավ անհասկանալի համազգեստով։ Դա ԶՈՒ-ի համազգեստի հետ ոչ մի կապ չունի․․․: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ»,- լրագրողների հետ զրույցում ասացնա:

(Visited 322 times, 1 visits today)