Ընդամենը հորթի պես տռճիկ եք տվել Նիկոլի գրառումների տակ

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իսկ հիմա ուշադիր լսեք, «ռոբի ջրաղացին ջուր լցնելու համար» ինձ մեղադրողներ։
Շատ ուշադիր լսեք։
Իշխանափոխությունից հետո ռոբասերժական բանդան կեղտոտ կոշիկներով ման էր գալիս Նիկոլի վրայով էլ, նրա ընտանիքի վրայով էլ, ձեր ծպտունը չի լսվել։

Ե՛ս ու ինձ նման ՔՊ–ի հետ կապ չունեցող մարդիկ էինք ձեր առաջնորդի պատիվը պաշտպանելու համար ընկնում էդ ոհմակի կեղտոտ ռեխը։
Ե՛ս ու ինձ նման ՔՊ–ի հետ կապ չունեցողներն էինք առավոտից իրիկուն զգուշացնում, որ դատական բարեփոխումներ են պետք, վեթինգ է պետք, թավիշից հրաժարվել է պետք։

Դուք ծռմռվում էիք ռոբականների առաջ, ձեր առաջնորդ կոչեցյալն էլ կիսածալվելով ներողություն էր խնդրում մանուկյանվազգենի նմաններից, իսկ նրանք շարունակում էին իրեն տրորել ու քացու տակ գցել։

Էնքան, ինչքան ես ու ինձ նման ՔՊ–ի հետ կապ չունեցողներս ենք փորձել ձեր թավշոտածին փրկել խորհուրդներով, զգուշացումներով` ռոբականների ճանկերից, դրա մեկ տոկոսն անգամ դուք չեք արել։

Ընդամենը հորթի պես տռճիկ եք տվել Նիկոլի գրառումների տակ։
Նույնն էլ անում եք հիմա։

Գլուխներդ ինչ պատով ուզում եք տվեք, չհամարձակվեք ռոբի նման դիակին վերածնածներդ ինձ ռոբի ջրաղացին ջուր լցնողի մեղադրանք ներկայացնել։

Փսլնքոտներ
Ընդհանրապես կորեք իմ տեսադաշտից։
Արա՛գ։

(Visited 382 times, 1 visits today)