Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը․ ՌԻԱ Նովոստի

Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանի նախագիծը խորհրդարան ուղարկելը ներքին գործընթաց է, որը նախատեսված է այդ երկրի օրենսդրությամբ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին

լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում լինելու է մշտադիտարկման կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ, դա ներքին գործընթացների իրականացում է,

գործընթաց, որը նախատեսված է Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է։ Իսկ ինչ վերաբերում է համատեղ մշտադիտարկման կենտրոնին, ապա այն հանդիսանում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ

պայմանավորվածությունների արդյունք»,- հայտարարել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանի նախագիծն ուղարկվել է երկրի խորհրդարան։

(Visited 67 times, 1 visits today)