Իրենք իրավունք չունեն նման բան անելու. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցում մեծ է Ռուսաստանի դերակատարությունը:

«Ռուսաստանի Դաշնությունն է, որ միջնորդել է հայտարարության ստորագրմանը և այս պահին հենց Ռուսաստանն է, որ հետևում է, թե որ կետը երբ իրականացվի: Հետևաբար իմ պահանջն է եղել, որ հետևեն գերիների վերադարձի հարցին, և այդ հարցով ես դիմել եմ ՌԴ

նախագահին: Մյուս կողմից, քանի որ որ մենք լուրեր ունեինք, որ Բաքվում հաղթական շքերթի ժամանակ հնարավոր է, որ մեր գերիներին քայլեցնեն մեր տեխնիկայի հետ, ես ներկայացրել եմ, որ Ժնևյան կոնվենցիաներով դա արգելված է, Ադրբեջանը հանդիսանում է այդ

կոնվենցիաների կողմ: ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և Կարմիր Խաչի կողմից արդեն որոշակի ուղերձներ գնացել են Ադրբեջան՝ առ այն, որ իրենք իրավունք չունեն նման բան անելու: Այս առումով եմ ես ասում, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հանկարծ տեղի չունենա»,- ասաց նա:

(Visited 131 times, 1 visits today)