Այս իրավիճակից երկիրը կարող է դուրս բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանը… Մտածում են շատ-շատերը. Շիրինյան

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի կարծիքով՝ ոստիկանության այն 4-5 ծառայողները, որոնք դուրս են եկել համակարգից՝ չհամաձայնելով ծառայել գործող իշխանություններին, կազմում են այժմ ոստիկանության արժեքային համակարգը. Նրանք ոստիկանության սերուցքն են:

«Այդպիսիները դեռ շատ են և իրենց խոսքը, կարծում եմ՝ կասեն: Իսկ ով է հիմա ոստիկանության պետը, մի դժգույն, դժբախտ, գորշ անձնավորություն: Մի մարդ, որը անկախության տարիներին ոստիկանապետերի մասշտաբով ամենաստորացուցիչ ծառայություն

մատուցած անձն է: Նա ուղղակի փշրեց ոստիկանություն-հասարակություն կապը, վստահությունը ոստիկանների նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ոստիկանության գնդապետը։

Սայաթ Շիրինյանը մատնանշեց ոստիկանության աշխատակից Վարդան Մովսիսյանին, որը ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի որդին է։ Ըստ բանախոսի, Վարդան Մովսիսյանը «գավառական ծղրածու» Հայկոյի միջնորդությամբ է հայտնվել ոստիկանապետի տեղակալի պաշտոնին.

«Վարդան Մովսիսյան, դու ունեցել ես փառահեղ հայր, ոչինչ չե՞ս սովորել իրենից: Ի՞նչ կարող ես տալ ոստիկանական համակարգին: Ես հույս ունեի, որ նա իր մեջ ուժ կգտնի, այս ազգադավ իշխանության հանցակիցը չի լինի, բայց հասկացա, որ նա այդ ուժը չկարողացավ

գտնել: Ես չեմ անդրադառնում նրան, որ բուժվարչության պետ եղած ժամանակ դեղերը սեփական, տարբեր անձանց անուններով գրանցված դեղատներում էր հայտնվում: Չեմ անդրադառնում, որ այս 2,5 տարում մի քանի հարյուր մլն-ի հափշտակության գործ կա և նրան հնարավորություն են տվել ինքնամաքրվելու»։

Ապա, դիմելով ոստիկանության աշխատակիցներին, Սայաթ Շիրնյանը կոչ արեց դուրս գալ համակարգից և չդառնալ ներկա իշխանությունների «հանցակիցը»։

«Այս ընթացքում եթե ձեր մեջ ուժ կգտնեք, կարող եք զեկուցագիր գրել. 15-20 օր հետո դուք անպյաման վերականգնվելու եք: Գրեք ձեր զեկուցագրերը, նշելով, որ ստեղծված իրավիճակում անհնարին եք համարում ձեր հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում,

և խնդրում եք ձեզ ազատել զբաղեցրած ծառայությունից: Ուզում եմ նաև ընդգծել, որ դուք որևէ ֆինանսական խնդրի առաջ չեք կանգնի: Ես վստահեցնում եմ որպես գնդապետ, որ այս կամ այն կերպ ձեր դրամական փոխհտուցումը ստանալու եք: Դուք պետք է ցույց տաք, որ չեք կարող լինել այս ազգադավ իշխանության հենարանը»,- նշեց նա:

Միևնույն ժամանակ, Սայաթ Շիրինյանը վստահություն հայտնեց, որ հանրությունն էլ է դուրս գալու՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.

«Պետք է լինեն անհնազանդության ակցիաներ, պետք է ընդդիմության կոչերին հետևողներ լինեն։ Եկեք չասենք, որ հասարակությունը չի գիտակցում, ընդամենը մի փոքր հատված չի հասկանում, որ մենք Սյունիք ենք կորցնում, Սոթք ենք կորցնում, Հայաստան ենք կորցնում»։

Ոստիկանության գնդապետի խոսքով, այժմ անիշխանություն է Հայաստանում, դրա համար էլ Ադրբեջանը որտեղ ուզում գալիս և իր սահմանը գծում է։ Այս համատեքստում, նրա կարծիքով, ամեն քաղաքացի, յուրաքանչյուր ոք կարող է իրավիճակ փոխել։

«Շատ-շատերը մտածում են, որ այս իրավիճակից երկիրը կարող է դուրս բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց քանի որ այսօր ընդդիմությունը ներկայացրել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որը լուրջ ճանապարհ անցած անձնավորություն է, նախագահ Քոչարյանն էլ ասաց, որ ինքը սատարում և օժանդակելու է Վազգեն Մանուկյանին։ Վազգեն Մանուկյանին սատարում է հասարակության մի ստվար զանգված:

Այն, որ դա դեռևս չի երևում հրապարակում, դեռ ոչինչ չի նշանակում։ Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք ունենալու ենք բավականին լուրջ զանգվածային միջոցառումներ և հասարակական ճնշման ներքո կարողանալու ենք հեռացնել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Սայաթ Շիրինյանը։

(Visited 318 times, 1 visits today)