Դուք մամուլի քարտուղարի մակարդակից էլ ցածր եք. Արագած Ախոյան

«Երեկ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հայտարությունները գերազանցեցին մեր բոլոր սպասելիքները»,- անդրադառնալով երեկ Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ հնչեցված հայտարարություններին, ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: «Ադրբեջանի` կենսագրություն չունեցող պետության ղեկավարը, երբ որ շքերթի ժամանակ անասնաբար նման բան է

հայտարարում, էդ իրավունքը նրան տվել է Նիկոլ Փաշինյանը: Մեր «դարպասը» բաց է, մեր սահմանների մոտ ադրբեջանցի զինվորներն իրենց լկտիաբար են պահում, սահման են գծում, իհարկե կասեն, որովհետև մենք այսօր իշխանություն չունենք: Մեր չակերտավոր վարչապետը՝ նախկին վարչապետ Նիկոլօղլուն, այդ դիրքերն էլ է հանձնել քաղաքական դաշտում և այսօրվա իրավիճակը թելադրում է, որ

նա իրեն պահի այդպես: Հիմա հարց եմ ուզում ուղղել՝ եթե Դուք արդար եք, և քանի որ մեր մոտ պարտության իրավիճակ է, ինչո՞ւ չեք համարձակվում պատասխանել Ալիևին, չէ՞ որ պարտվելն էլ է մարդու համար, թե՞ էն մութ գործարքների մասին եք մտածում, որ ի լուր հայ

ազգի ի հայտ կգա, և դուք ընդհանրապես կընկնեք այն անդունդը, որտեղ որ կաք: Դրել եք մամուլի քարտուղարի մակարդակով պատասխանում եք: Դուք մամուլի քարտուղարի մակարդակից էլ ցածր եք, որովհետև ի զորու չեք նույնիսկ Ադրբեջանի նախագահին պատասխանել»,- ասաց Ա. Ախոյանը՝ կոչ անելով հեռանալ:

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանն ընդհատելով բանախոսին՝ նշեց. «Էդ արդեն լուրջ չի, էդ կոչերով էդ մարդը մի ամիս է նստած է, չի հեռանում»:

«Դե հիմա ի՞նչ ասեմ…»,- տարակուսեց ԲՀԿ-ական բանախոսը:

«Ինչ ասե՞ք, ասեք՝ կոնկրետ ընդդիմությունն արդեն շատ ավելի ռադիկալ քայլերի գնա»,- ասաց հարցազրուցավարը:

Ախոյանն էլ հիշեցրեց, որ ընքը «ընդդիմության լիդերը» չէ և իրենից ոչինչ կախված չէ:

(Visited 46 times, 1 visits today)