Իրանի ԱԳ նախարարի կոշտ արձագանքը Էրդողանին. Մանրամասներ

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հնչեցրած խոսքերին։

«Նախագահ Էրդողանը տեղեկացված չէր, որ Բաքվում նրա թյուրիմացաբար ասածը վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած տարածքներին, որոնք բռնի ուժով բաժանվել են իրանական հայրենիքից։

Մի՞թե նա չէր հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին», – գրել է Զարիֆը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Բաքվում բանաստեղծություն է արտասանել, որտեղ մատնանշելով Իրանի Ատրպատականի ժողովրդին,

ասվում է թե այնտեղ ապրողներին «բռնի ուժով բաժանեցին մեզանից»։

(Visited 64 times, 1 visits today)