Նիկոլ վարչապետ այլևս չկա… Համախմբվում եք իմ առաջնորդության շուրջը

Նիկոլ վարչապետ այլևս չկա, համախմբվում եք իմ առաջնորդության շուրջը։ Նիկոլի հրաժարականը անխուսափելի է, Նիկոլի հրաժարականը նախապայմանն է երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն այդ հրաժարականը աղավաղվում է, երբ այն պահանջողները 3 կուսակցություններ են և նրանց շուրջը հավաքված մոտ 20 քաղաքական դեմքեր, ովքեր հանդգնում են իրենց

կողմից ներկայացված թեկնածուին պարտադրել ժողովրդին։ Մի թեկնածու, ով ժողովրդի մի հատվածին կոչ է անում հոշոտել մյուս հատվածին։ Այս պահին Նիկոլի հրաժարականը հրապարակային պահանջողները այն քաղաքական կուսակցություններն են, ովքեր պատասխանատվություն են կրում Սերժ Սարգսյանի հանցավոր համակարգի կողմից զանգվածային ընտրակեղծարարությամբ

ձևավորված քաղաքական իշխանության բոլոր անօրինականությունների համար, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ 10 տարի շարունակ ապօրինի բռնաճնշումների համար, միջազգային բանկերից միլիարդավոր դոլլարների հասնող վարկերի մսխումների համար, երկրում տիրող բեսպրեդելի, քաղաքական տգիտության, մամուլի և

հեռուստաընկերությունների լիարժեք քաղաքականացման և իրենց նեղ անձնական քաղաքական շահերին սպասարկման համար։ Այս 3֊ը՝ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ բռնազավթել են հեռուստաեթերը, բռնազավթված հեռուստաեթերով ամեն օր ձևավորում են լոկ իրենց նեղ քաղաքական շահերը սպասարկող քաղաքական օրակարգ, իսկ մյուս 14֊ը, որոնցից շատերն իբր նախկինում պայքարում էին Սերժ Սարգսյանի հանցավոր

 

համակարգի դեմ, կրկին իրենց նեղ քաղաքական շահերի սպասարկման համար միացել են այս 3֊ին և լուռ հետևում են թե ինչպես է շարունակում բռնազավթված մնալ հեռուստաեթերը։ Այս 17֊ը մերժում են իմ կողմից ներկայացված Ազգային արժեհամակարգային հեղափոխության ազգային ծրագիրը և հանդգնում են խոսել հայրենիքի փրկության մասին, մինչդեռ հայրենիքի փրկության ուղին այդ

ծրագրի իրագործումն է։ Այս 17֊ը ղեկավարվում են Սերժ+Միշիկ+Քոչարյան բևեռի կողմից, որոնց նպատակն է Նիկոլին հեռացնելով խուսափել իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի ընթացքից և հնարավոր քրեաիրավական պատասխանատվությունից։ Նիկոլը հեռանալու է, Նիկոլի հետ միասին քաղաքականությունից հեռանալու են բոլոր նրանք, ովքեր ազգային դավաճանության ներքո,

հայրենազրկման և հազարավոր համազգային հիմնախնդիևների ներքո շարունակում են գործել լոկ խմբակային քաղաքական շահերից ելնելով։ Այս ամենի մեջ ես շարունակում եմ պնդել, որ իմ վերաբերմունքը Ծառուկյան Գագիկի հանդեպ այլ է, քանզի նա ավանդ ունի

պետության զարգացման մեջ և կոչ եմ անում սթափվել և կանգնել իմ կողքին։ Կեղծ սրբերից օգնություն սպասելու փոխարեն հարկավոր է

գնալ Աստծո մոտ։ Միևնույն ժամանակ, ես խոստանում եմ, որ եթե այս ուժերը 3 օրվա ընթացքում սթափվեն, բացեն իմ առջև հեռուստաեթերը, կլոր սեղան ձևավորեն և իմ առաջնորդությամբ համախմբվեն իմ ներկայացրած Ազգային հռչակագրի իրագործման շուրջ, ես կփոխեմ իմ վերաբերմունքը և կսկսենք քաղաքակիրթ քննարկումներ անցկացնել։ Կրկնում եմ իմ ներկայացրած Ազգային հռչակագրի շուրջ։

(Visited 95 times, 1 visits today)