Պետական դավաճանության համար սահմանել ցմահ ազատազրկում. ԲՀԿ

Այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարել էր, որ ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամաբԼ

Լրագրողները ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք տեղյակ է, ինչ գործի մասին է խոսքը։

«Ճիշտն ասած տեղյակ չեմ, մամուլից եմ տեղեկացել։ Պարոն Ղազինյանը հայտարարել է, որ ժամը 16։00-ին կմանրամասնի։ Բայց ես ուզում եմ տեղեկացնել, որ ԲՀԿ-ական պատգամավորներով ՝ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանն ու ես, հանդես ենք եկել օրենսդրական

նախաձեռնությամբ, որով հստակ ամրագրվում է, որ պետական դավաճանության համար պատժաչափը պետք է խստացվի և սահմանվի

մինչև ընդհուպ ցմահ ազատազրկման պատժատեսակի»,-նշեց Տոնոյանը։

(Visited 14 times, 1 visits today)