ՖՈՏՈ. Առնետը Մտել Է Բանկոմատի Մեջ և 42.000 թոլարին համարժեք թղթադրամ կերել

Առնետը Մտել Է Բանկոմատի Մեջ և 42,000 Դոլարին Համարժեք Թղթադրամ Կերել. Հնդկաստանի Թինսուկիա քաղաքում մի առնետ մտել է բանկոմատի մեջ ու մեծ քանակությամբ թղթադրամներ կերել։

Երբ աշխատողները բացել են բանկոմատի դռնակը, հայտնաբերել են կտոր-կտոր եղած թղթադրմաներ և սատկած առնետ։ «Բանկոմատի հետ տեխնիկական խնդիրներ կային և այն չէր աշխատում։ Այդ պատճառով էլ մեր աշխատակիցները գնացել էին, որպեսզի նորոգեն այն։ Սակայն դռնակը բացելուց հետո նրանք ապշել էին»,-լրատվամիջոցներին պատմել է բանկի գլխավոր մասնաճյուղի մենեջերը։

Պարզվել է, որ անհայտ ճանապարհով առնետը մտել է բանկոմատի մեջ և օրեր շարունակ սնվել թղթադրամներով՝ բանկին պատճառելով խոշոր վնասներ։

«Մենք քննություն ենք սկսել, որպեսզի հասկանանք, թե ինչպես է առնետը հայտնվել բանկոմատի ներսում, քանի որ դրա վրա տեղադրված տեսախցիկները չեն ֆիքսել նրան, ինչպես նաև, որպեսզի հետագայում կանխենք նման դեպքի կրկնությունը»։

Բանկոմատում 2.9 միլիոն հնդկական ռուփի (համարժեք է մոտավորապես 42.000 ԱՄՆ դոլարին) է եղել, որից 1.7 միլիոնը, բարեբախտաբար, հնարավոր է եղել վերականգնել։ Մնացած 1.2 միլիոն ռուփիին (մոտավորապես 18.000 ԱՄՆ դոլար) համարժեք թղթադրամները վերականգնել չի հաջողվել։

(Visited 44 times, 1 visits today)