Ինչպես և կանխատեսում էի… Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ

Ինչպես և կանխատեսում էի, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը։

«Ինչպես և կանխատեսում էի, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մտավ ՀԾԿՀ պաշտոնական օրակարգ:

Համակարգն այլևս ի վիճակի չէ դիմակայել դրանում առկա բացասական գործոնների համալիրին, որոնցից թերևս առանցքայինը շարունակում է մնալ ապաշնորհ ու անպատասխանատու կառավարումը:

Այսպիսով, ամսական 400 կՎտ/ժ-ից ավելի սպառողների համար առաջարկվում է սակագինը բարձրացնել 3 դրամով: Այսինքն՝ թիրախում է բիզնեսը, որն առանց այդ էլ հայտնվել է չափազանց ծանր վիճակում՝ պայմանավորված թե կորոնավիրուսով, թե պատերազմով, թե գազի սակագների բարձրացմամբ:

Հետևաբար, նոր թանկացումներն այլևս անխուսափելի են: Անխուսափելի են նաև Հայաստանի բիզնես-դաշտի պարալիզացումն ու սոցիալական խորքային աղետը:

Վայելեք «տնտեսական հեղափոխությունը», թավիշն ու ձեր սրտի կառավարության մարտնչող դիլետանտիզմը: «Տվողը» սիրում է բոլորիդ ու խոնարհվում է բոլորիդ առաջ,- գրել է նա:

(Visited 22 times, 1 visits today)