Պահանջում եմ’ Ոչ մի վիրավորանք չգրել… Քննարկեք առանց անձ թիրախավորելու

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցազրույցը նայեցի։ Մի կողմից գտնում է, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, պետք է վարչապետի փոփոխություն, քանի որ Ազգային ժողովը լեգիտիմ է, բայց մյուս կողմից ասում է’ ես դառնամ վարչապետ, հետո ընտրություններ անեմ։ Եթե Ազգային ժողովը լեգիտիմ է, էլ ընտրություններ ինչու ես անում?

Մի կողմից ասում է այս Ազգային ժողովն ընտրվել է 5 տարով, մյուս կողմից արտահերթ ընտրություն է անում… Մի կողմից հայտարարում է, թե Ազգային ժողովը լեգիտիմ է, մյուս կողմից հայտարարում է, թե իշխող քաղաքական ուժը կորցրել է լեգիտիմությունը (հավանաբար ուզում էր ասել հանրային աջակցությունը, քանի որ լեգիտիմությունը դա իշխանության ձեւավորման օրինականությունն ու հասարակության կողմից դրա ընդունումն է)։

Եթե Ազգային ժողովը լեգիտիմ է, իսկ դրա ամենամեծ խմբակցությունը’ արդեն «ոչ լեգիտիմ», էլ Ազգային ժողովը ինչպես դարձավ լեգիտիմ? Մյուս երկու խմբակցություններն են միայն լեգիտիմ? Մի կողմից հիշեցնում է Վրաստանում վարչապետերի փոփոխությունը, մյուս կողմից մոռանում, որ վրաց-ռուսական պատերազմում պարտվելուց հետո Սահակաշվիլին էլ հրաժարական չտվեց ու հեռացավ միայն հերթական ընտրություններից հետո։ Ամենացնցողը նա էր, որ հայտարարվեց, թե Ազգային ժողովը իշխանության աղբյուրն է…

Գոնե Սահմանադրությունը կարդացած չլինեինք ու չիմանայինք, որ մեր երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է… Ավելի լավ չէ հայտարարել, որ ընտրություններից բոլոր քաղաքական ուժերը վախենում են, որովհետև?…. Չասեմ։
Վերջում այնպես են անելու, որ արտահերթ ընտրություն էլ չլինի ու դա հարցազրույցում տեսանելի էր’ երկրում կխորանա ճգնաժամը,

մարդիկ կարտագաղթեն… Եթե այս ամենը նշվում է, ապա սա ենք ուզում? Միայն թե ընտրություն չլինի?
Ժողովուրդ։ Պահանջում եմ’ Ոչ մի վիրավորանք չգրել։ Քննարկեք առանց անձ թիրախավորելու։

(Visited 48 times, 1 visits today)