Հանրապետություն կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Ես ՔՊ-ին չեմ ընտրել, որովհետև իմ կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին։ ՔՊ-ին ձայն է տվել մոտավորապես 890 հազար մարդ։
Ու այսօր այդ մարդկանց հայհոյել, վիրավորել, մեղադրել, նշանակում է լինել հոգեկան հիվանդ։
Ու պատահական չի, որ ձեր միջոցառումներին մի քանի հարյուր մարդ է հավաքվում։
Այդ մասին արդեն բարձրաձայնում են ձեր գործընկեր կուսակցությունը ու ձեր հսկողության տակ գտնվող թերթը։ Թերագնահատել ժողովրդին, նշանակում է դատապարտվել պարտության, բարեբախտաբար որի ականատեսն ենք։
Մաքրվեք հրապարակից։
(Visited 77 times, 1 visits today)