Մնաց հինգ օր. Սպասենք և աղոթենք որ դա չլինի

ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ ԵԹԵ ՍՏՈՐԱԳՐԻ, Ւ՞ՆՉ ԷՔ ԱՍԵԼՈԻ

Եթե Աստված չանի հունվարի 11 ին Նիկոլը Մոսկվայում ստորագրի մի փաստաթուղթ, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի հետ նրա նոր սահմանները, կհաստատի դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ, որը նշանակում է Ադրբեջանի դեսպանատուն Հայաստանում և Հայաստանի դեսպանատուն Ադրբեջանուն։

Որը նշանակում է, որ սերունդները կզրկվեն Արցախի և ՀՀ սահմանների հարցը հետագայում իրավական հարթության մեջ բարձրացնելու իրավունքից ի՞նչ եք ասելու այդ ժամանակ։

Ասելու ե՞ք այդպես էլ պետք է լիներ։
Ասելու ե՞ք մեզ Արցախ և Հայաստան պետք չէ։
Կիսելու ե՞ք հայրենիքի դավաճանի մեղքը Նիկոլի և նախկինների հետ։
Թե՞ վերջապես հասկանալու ե՞ք, որ բոլոր նախկինները և Նիկոլը մեկ մարդ են, իրականացնում են մեկ պանթուրքական ծրագիր, իսկ այսօր դիմություն և ընդդիմություն խաղը թատրոն է ժողովրդի համար, որի միակ նպատակը Նիկոլին իշխանության վրա պահելն է, որպեսզի իրականացնի Հայրենիքի դավաճանության վերջնական ակտը, քանզի իրենից բացի ոչ մի ղեկավար այդքան դուխ չի ունեցել իր ստորագրությամբ Մայր Հայրենիք վաճառի։

Իրոք դուխով տղայա Նիկոլը։
Վերջը լավ լինի վերջը։
Ավելացնեմ, եթե Աստված չանի այս կանխատեսումը իրականանա ապա այսօր Նիկոլին և Նախկիններին պաշտպանող ցանկացած անձ հավասար կիսելու է ազգի դավաճաններին սպասվող պատիժը։

Մնաց հինգ օր։ Սպասենք և աղոթենք որ դա չլինի և ես գոնե այս անգամ սխալվեմ։

Արտակ Գալստյան

(Visited 219 times, 1 visits today)