Անվտանգության տասնյակ աշխատակիցներով Աննա Հակոբյանը մեկնել է Ռուսաստան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրանց դուստր Մարիամ Փաշինյանն այսօր խիստ գաղտնի այցով մեկնում են ՌԴ:

Տելեգրամի Mediaport ալիքն է գրում ՝ հիշեցնելով, որ ավելի վաղ հայտնել էր այդ մասին ու նշելով, թե իրենց հայտնի է դարձել, որ Աննա Հակոբյանին ուղեկցել են մեկ տասնյակից ավելի զինված անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը անվտանգության աշխատակիցների խումբ է խնդրել նաև ռուսական կողմից:

Հիշեցնենք, որ Mediaport-ի տեղեկություններով` Աննա Հակոբյանը ՌԴ է մեկնում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցով: Նկատենք, որ մինչ այս պահը ՀՀ իշխանությունն այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվել:

(Visited 40 times, 1 visits today)