«Թոխմախի» գերեզմ անատանը կրա կել են իշխանություններին մտերիմ հեղինակության մեքենայի վրա

Մամուլում երեկ գրվեց, որ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են կրшկոցի հետքեր ունեցող «Յաշիկ» և Mercedes AMG GL42 մակնիշի ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով։

Hraparak.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ մեքենաները պատկանում են քրե ական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին, որն առավել հայտնի է Չաղ Ռուստամ անունով։ Պարզվել է, որ կրակոցները հնչել են «Թոխմախի» գերեզ մանատանը, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

«Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո անվտ անգության խնդիր է ունեցել, որը իրականացրել են նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ստեփանյանը, որը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմը լինելով, ներգրավվել է այդ գործին։

Մեր տեղեկություններով՝ կրա կոցների մասին տեղեկանալով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս գործը, քանի որ այն ուղիղ սպա ռնալիք է համարել իր անվտ անգությանն ուղղված։ Սակայն մեզ տեղեկացրին, որ կրակոցները եւ կոնֆլիկտը, որը ծագել է Ստեփանյանի հետ, կենցաղային հողի վրա է եղել՝ ճանապարհ չզիջելու, հայհոյելու եւ այլն։ Այս շրջանակներում լկտի պահվածքը չեն հանդուրժում»,-գրում է լրատվամիջոցը:

(Visited 588 times, 1 visits today)