Սերժ Սարգսյանի գործով ամբաստանյալ, նախկին փոխնախարարը մա հացել է

Այսօր Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը տեղի չի ունենալու։

Factor am-ի տեղեկություններով՝ պատճառը գործով ամբաստանյալի մահն է. 72 տարեկանում մա հացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։

Նշենք, որ այս գործով նիստերը տևական ժամանակ է տարբեր պատճառաբանություններով չեն կայանում։

Հիշեցնենք, որ Սամվել Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489․160․310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։

(Visited 178 times, 1 visits today)