Փաշինյանը հայհոյում է Մարությանին․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։

Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, եւ նա հրաժարվել է կատարել։

Ապա սկսել է աշխատանքի չգնալ, արձակուրդներ վերցնել, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին, բայց նա այս իրավիճակից, ինչպես մյուս բոլոր բարդ իրավիճակներից, լուծումը չի գտնում։

Ուղղակի բոլոր պատեհ առիթներով անզորությունից հայհոյում է Մարությանին եւ համարում, որ սխալ էր նրան քաղաքապետ կարգելը։ Սա կառավարման ճգնաժամի եւս մեկ ապացույց է, որից ելքն առանց իշխանափոխության հնարավոր չէ գտնել։

(Visited 132 times, 1 visits today)