Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը, ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին
Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները խնդրել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի զորախմբին օժանդակել Մարտակերտի շրջանից Վարդենիս անարգել տեղաշարժին:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը: Այսինքն, եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել արցախցիների վերահսկողության ներքո մնացած տարածքով, ապա իրենց համար էլ, օրինակ, Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստանի Հանրապետություն:
Բնակիչների կողմից գրավոր խնդրանքը փոխանցվել է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող երկրորդ ճանապարհը փակվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո: