Եղանակը այսօր և առաջիկա օրերին

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 18-20-ը շրջանների մեծ մասում, 21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։ Հունվարի 22-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 18-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 18-19-ը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։ Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

(Visited 94 times, 1 visits today)