«Վազգեն դավաճան». Սյունեցիները փակել են Սյունիք մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս Վազգեն Մանուկյանին և 17-ին շարունակել ճանապարհը

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որ սյունեցիները փակել են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ճանապարհը՝ թույլ չտալու նրան մուտք գործել Սյունիք:

 

Կադրերում երեւում է, որ սյունեցիների հետ ճանապարհը բացելու հարցի շուրջ բանավիճում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արտյոմ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը։

«Մեր ժողովրդին ցնցումների մեջ մի քցեք, ձեր մի հատ խոսքը ցնցումների ա բերում, մի արեք»,-դիմելով պատգամավորներին՝ նշեց բնակիչներից մեկը։

Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ սյունեցիների բանավոր պայմանավորվածությունների հետևանքով չգիտեն, թե որ փուլում է գտնվում սահմանազատման գործընթացը։

«Այ մարդ, մենք ենք ստեղ ապրում, դուք ընդեղ իմանում եք, մենք ստեղ չե՞նք իմանում»,- ի պատասխան նշեց քաղաքացիներից մեկը։

Սյունեցիները նաև վանկարկում էին Վազգեն դավաճան։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մարզային այցեր է իրականացնում՝ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ։ Մինչ այժմ Մանուկյանը եղել է Վանաձորում է Գյումրիում։

Գյումրի գնալու ճանապարհին Շիրակի բնակիչները նույնպես փակել էին Մանուկյանի ճանապարհը, իսկ Մանուկյանը ճանապարհը փակող մարդկանց «բոմժեր» էր անվանել։ Մանուկյանի այս արտահայտությունը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ընդգծենք նաեւ, որ քիչ առաջ հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը: Հայտարարությունում նշվում է, որ Վազգեն Մանուկյանը եւ Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն, Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:

(Visited 367 times, 1 visits today)