Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ Նոր նախագիծ

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել:

Նախագծում նշվում է, որ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են միայն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ և տոն է նաև հունվարի 6-ը:

Այդ օրերը կլինեն ոչ աշխատանքյաին, մյուսները՝ աշխատանքային:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

(Visited 20 times, 1 visits today)