Ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի. Հանձնվողի էլ մերը… Զինվորը նախընտրել է պայթեցնել իրեն, բայց գերի չընկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորայր Պետրոսյանը:

Մերօրյա հերոսը ծառայության էր անցել Ջաբրայիլում, որտեղ թշնամու դեմ ծանր մարտեր մղելուց հետո տեղափոխվել էր Հադրութ, սակայն Հադրութում վիրավոր 4 ընկերների հետ երկար ժամանակ շրջափակման մեջ է եղել և գիտակցելով որ, հնարավոր է՝ գերի ընկնի, հերթական ծանր մարտերից մեկի ժամանակ ասել է. «Կամանդիր, դու գնա, մենք վիրավոր ենք:

Ես ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի թուրքին: Հանձնվողի էլ մերը..» ու պայթեցրել է նռնակը:

ArmLur.am-ը այցելել է զոհված Նորայրի բնակարան: Հերոսի մայրը՝ տիկին Արուսյակը մեզ հետ զրույցում արցունքն աչքերին, բայց մեծ հպարտությամբ խոսել է Նորայրի անավրատ երազանքների եւ որդու նկատմամբ անասելի կարոտի մասին:

Իսկ Նորայրի մանկության եւ բակային ընկերները մեզ հետ զրույցում խոսել են նրա տեսակի մասին:

Իսկ, ահա Նորայրի համակուրսեցիները մեծ ոգեւորությամբ էին հիշում Նորայրի անցկացրած ամեն մի պահը, նրա աշխույժ եւ ճարպիկ կերպարը:

Հավերժ փառք ու պատիվ մերօրյա բոլոր զինվորներին, նրանք զոհվեցին, որ մենք շարունակենք ապրել եւ ժպտալ:
Մանրամասները՝ տեսանյութում:

(Visited 76 times, 1 visits today)