Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. Ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից. «Հրապարակ»

Երեկ աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։

Թեման նախօրեին՝ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։

Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։ Պարզվում է՝ միջադեպը եւ փոխնախարարի պահվածքը դուր չեն եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, իսկ ըստ որոշ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանին, եւ նախարարը փոխնախարարին մեղադրել է քաղաքացու ասածները «կուլ» տալու մեջ ու նախատել մեղադրողներին իրենց տեղը ցույց չտալու համար։ Զրույցից հետո Թուխիկյանը գրել է ազատման դիմումը։

Մեր տեղեկություններով, վերադասը հաթաթա է տվել բոլոր իշխանականներին, ովքեր կշարունակեն մնալ թաքստոցներում եւ չեն հակադարձի թիմին ուղղված մեղադրանքներին։ Նրանց խոստացել են խստորեն պատժել։ «Իմ քայլի» «ժանդարմները»՝ Հայկ Սարգսյանն ու Հակոբ Սիմիդյանը, որոշ պատգամավորների անվանական են նախազգուշացրել։

(Visited 30 times, 1 visits today)