Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա… Նրանք բոլորն աղվես են. Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին. «1) «Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին են ոչնչացվում»,-Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 2) «Հայերը ցեղ են, էթնոս, որն ոչնչացնում է ինքն իրեն:

Շատ ողորմելի և անշնորհակալ արարածներ են: Հայերն այն աստիճան ստախոս, վախկոտ, լպիրշ և երկերեսանի ժողովուրդ են, որ բառերով փոխանցել հնարավոր չէ», – Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 3) «Այս ղարաբաղյան պատերազմը աշխարհի հայության վերջի սկիզբն է, որ ստեղծվել են ստի, երկերեսանիության և ստորության վրա», – Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 4) «Մեր թշնամին պատվազուրկ, խաբեբա և անարժան է:

Նրանք բարբարոս են, ահաբեկիչներ են, տարված են սեփական առավելության մասին ֆաշիստական գաղափարներով», – Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի, 5) «Հայերը ոչնչություն են և մարդ չեն, որոնք առնետների նման թաքնվել են իրենց բներում», – Ադրբեջանի վաստակավոր արտիստ, 6) «Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան իրենց», – Ադրբեջանի գրողների միության անդամների մեկը Հայ տարեց կնոջ մասին, 7) Հայ ժողովուրդը իրական հիվանդ է:

Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն», -«Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթող, 8 ) «Հայերին պոռնիկ մի անվանեք: Պոռնիկն ինքն իրեն է վաճառում, հայն ուրիշին է ձեռք գցում», – Մշակույթի և արվեստի Ադրբեջանի պետական համալսարանի դասախոս, 9) «Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա է, թե տարեց (…)», –

«Քարաբաք» ֆուտբոլային ակումբի մեդիա ղեկավար, 10) «Եթե մարդկային ռասան իրոք ստեղծվել է Աստծո կողմից, ապա հայերը չարիքի ծնունդ են», – Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի մեդիա և հանրային հաղորդակցության ղեկավար և այլն: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն:

Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ և արվում էր միայն այն բանի համար, որ տեղի էր ունենում էթնիկ պատկանելիությամբ հայերի նկատմամբ: Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով»,-նշված է հաղորդագրության մեջ:

(Visited 318 times, 1 visits today)