Սա ձեզ համար կատաստրոֆիկ իրականություն է դառնալու. Ա. Միրզոյան

Այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ. Շռեկ Մելքումյան :
Ինչ-որ տեղ ճիշտ ես, բայց արի հասկանանք ինչու՞:

Դուք հստակ գիտակցում եք, կանխատեսում եք ընտրությունների ձեզ համար շատ վատ արդյունքները: Նախ ասեմ ,որ ընտրություններում մասնակցենլու են այնպիսի կուսակցություններ ինչպիսիք են Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն Կուսակցությունը և Լևոն Շիրինյանի Քրիստոնեա Ժողովրդավարական կուսակցությունը:

Վերջիններս էլ ընտրությունների արդյունքում հավաքելու են անհամեմատ ավելի շատ քվեներ ,քան դուք և ԼՀԿ-ն: Սա ձեզ համար կատաստրոֆիկ իրականություն է դառնալու,ինչից հետո ընտրությունների կեղծման մեջ սկսելու եք մեղադրել իշխանությանը:

Սակայն այսօրվա ձեր խուսափումը արտահերթ խորհրդարանական ընտրություններից, վառ ապացույցն է, որ դուք արդեն իսկ վախենում եք լիգիտիմ ընտրությունների արդյունքներից:

 

Ստացվում է, դուք այսօր ուզում եք,որ Նիկոլը հենց այնպես ձեզ հանձնի իշխանությունը՝ արհամարելով այն 80%-ից ավել մարդկանց, ովքեր ձայն էին տվել Նիկոլին և իր թիմին: Դե դրանից հետո էլ ինքներդ կանցկացնեք խորհրդարանական ընտրություններ ՝ ՙՙինչքան ուզեք,էնքան խփեք՚՚ սկզբունքով:

Չի լինելու իշխանության հանձնում, փոխարենը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու մենք պատրաստ ենք դիմակայելու ձեր անկայուն քաղաքական խաղերին:

Արթուր Միրզոյան

(Visited 267 times, 1 visits today)