Ինչու է վտանգավոր Վազգեն Մանուկյանի ապստամբության մասին հայտարարությունը

Ինչու է վտանգավոր Վազգեն Մանուկյանի ապստամբության մասին հայտարարությունը։

Որովհետև ապստամբությունը լինում է զինված, չզինված ապստամբություն չի լինում: Չզինվածը լինում է խաղաղ անհնազանդություն:

Ապստամբությունը ենթադրում է ուժի կիրառում: Այլ կերպ ասած, ամեն ինչ կախված է ոչ թե երևույթից և դրա հանդեպ սկզբունքային գնահատականից, այլ իրավիճակից՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանությամբ:

Զինված ապստամբությունը չի լուծում որևէ հարց, նոր արյունահեղությունից ու ապակայունացումից բացի, անկախ, թե ով ինչ նկատառումով է գնում այդպիսի քայլի:

Այդպիսի գործողությունն ու զարգացումը կարող է ձեռնտու լինել կամ լուծել միմիայն այն ուժերի համար կարևոր հարցեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի անկախ և թեկուզ բարակ թելով մնացած ինքնիշխանությամբ հանրապետության գոյությունը:

Արման Բաբաջանյան

(Visited 20 times, 1 visits today)