Բաքվի նավթի հայ արքան… Ալեքսանդր Մանթաշյան

Փետրվարի 9-ին կառավարության նիստը հավանություն տվեց մարտի 3-ը՝ մեծ գործարար եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյանը օրը (ծնվել է 1842 թվականի մարտի 3–ին Թիֆլիսում) նշել որպես Գործարարի օր նշելու առաջարկին։

Ստորեւ ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր նավթային մագնատ և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի կյանքից։

Թիֆլիս–Մանչեսթեր

Ալեքսանդրը` ընտանիքի միակ զավակը, օգնում էր հորը, ով զբաղվում էր բամբակի և տեքստիլի առեւտրով։ 1869 թվականին Ալեքսանդրը տեղափոխվում է բամբակի հիմնական կենտրոն՝ Մանչեսթեր։ Ուսումնասիրելով արեւմտյան փորձը՝ 1872 թվականին Մանթաշեւը վերադառնում է Թիֆլիս, և «Կովկաս» հյուրանոցի առաջին հարկում բացում բամբակի առեւտրի սեփական խանութ։

Ոսկե հորանցք

XIX դարի վերջին Ալեքսանդր Մանթաշեւը Բաքվում ձեռք է բերում ոչ շահութաբեր նավթահորեր, քաղաքում կառուցում է կերոսինի գործարան և քսայուղերի արտադրություն է հիմնում։ Շուտով նավթահորերը սկսում են մեծ եկամուտներ բերել։ Մանթաշեւը Անգլիայում ձեռք է բերում երկու լցանավ, որոնք նավթ էին մատակարարում Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա։ 1899 թվականին հիմնադրվում է «Ա.Ի.Մանթաշեւ եւ Կո» Նավթաարդյունաբերական և առևտրական միությունը։

Նավթի արքան

1907 թվականին կառուցվում է աշխարհում առաջին 835կմ երկարությամբ Բաքու–Բաթումի նավթուղին, որի ծախսերը հոգում է Ալեքսանդր Մանթաշեւը։ Դրանից հետո նա ստանում է «նավթի արքա» անունը։ 1899-1909թթ. նրա ֆիրման, հիմնական կապիտալի ծավալով (22մլն.ռուբլի), դառնում է ռուսական արդյունաբերության պատմության մեջ ամենախոշորը։

Ռոթշիլդ

20-րդ դարի սկզբին, Վիենա–Փարիզ գնացքի վագոնում, Մանթաշեւի հետ մի շատ լռակյաց ուղեւոր էր նստած, ով միայն ասաց, որ միակ մարդը Բաքվում, ում մասին նա լսել է՝ Ալեքսանդր Մանթաշեւն է։ Մանթաշեւը ներկայացավ և մի քանի օրից ընդունելության հրավեր ստացավ՝ ստորագրված հայտնի բարոն Ռոթշիլդի կողմից։

Փարիզի հայկական եկեղեցին

1904 թվականին Մանթաշեւը ծախսում է 1մլն. 540հազար ֆրանկ Փարիզում, Ժան Գուժոնի փողոցում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շինարարության համար։ «Սա այն քաղաքն է, որտեղ ես ամենաշատն եմ մեղքեր գործել», ասել է մեկենասը, բացատրելով այն հսկայական նվիրաբերությունը, որի համար Ֆրանսիայի նախագահը Մանթաշեւին պարգեւատրում է Պատվո լեգիոնի շքանշանով։

Манташев

Ստալին

Մանթաշեւի ձեռնարկություններում գործադուլեր էր կազմակերպում և իր հեղափոխական գործունեությունը սկսում Իոսիֆ Ջուգաշվիլին, ապագա Ստալինը։

(Visited 59 times, 1 visits today)