ՍԿԱՆԴԱԼ. Ջալալ Հարությունյանի մեքենան պայթեցրել են . Ի՞նչ է գտնվել մեքենայի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան երկրորդ պատերազմից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվեց պաշտոնից։ Նախագահի խոսքերով՝ ազատման պատճառը մարտական դիրքում նրա ստացած վիրավորումն էր։

Հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլը գրեց Ջալալ Հարությունյանի մահվան մասին, իսկ Յություբում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը հարվածում ընթացքի մեջ գտնվող մեքենային։ Տեսանյութը լայն տարածում գտավ ինչպես հայկական և ադրբեջանական, այդպես էլ ռուսական և թուրքական մամուլում։ Տեսանյութը ներկայացվում էր որպես Ջալալ Հարությունյանի և իր թիմակիցների սպանության ապացույց։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արմենպրեսին» հայտնել էր, որ ադրբեջանական աղբյուրներում առկա տեսանյութը որևէ առնչություն չունի Ջալալ Հարությունյանի վիրավորման հետ՝ կրկնելով, որ ՊԲ հրամանատարը վիրավորվել է մարտական դիրքում:

Այսպիսով կարող ենք ասել, որ տեսանյութում երևացող վայրը տեղորոշված է։ Սակայն տեղորոշումը դեռ չի փաստում, որ պայթեցված մեքենայում Ջալալ Հարությունյանն ու գործընկերներն են եղել։

Նոյեմբերի 12-ին համացանցում, մասնավորապես ֆեյսբուքում և կայքերում, հայտնվեց ծանր այրվածքներով տղամարդու լուսանկար՝ որպես ապացույց, որ Հարությունյանն իսկապես վիրավոր է։ Նկարի իսկությունը մինչ օրս չի հերքվել։ Լուսանկարը նախկինում համացանցում չի հայտնվել։ Դեկտեմբերի 4-ին Ջալալ Հարությունյանը դուրս գրվեց հիվանդանոցից։ Չի հրապարակվել նրա մասնակցությամբ որևէ տեսանյութ կամ լուսանկար, չի նշվել նաև, թե ինչ վիրավորում է ստացել գեներալ-լեյտենանտը։

Քննչական կոմիտեի և դատախազության հայտարարությունները հակասում են իրար

Օրեր առաջ՝ հունվարի 30-ին, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը տուժող ճանաչվեց Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով։ Նույն օրը ՀՀ դատախազությունից «Sputnik Արմենիա»-ին հայտնել էին, որ քրեական գործ է հարուցվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով` հավելելով, որ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Քննչական կոմիտեի և գլխավոր դատախազության հայտարարություններն այս առումով հակասում են իրար։ Պարզ չէ՝ դատավարական կարգավիճակ ունեցող անձ ի վերջո կա՞, թե՞ ոչ։

Իրավապահ երկու կառույցներից նաև նշել էին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ–ի 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին, 6֊րդ, 13֊րդ կետերով և 185–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով:

Առաջին հոդվածը սահմանում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց սպանության փորձ։ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։

Հարուցված՝ հատկապես երկրորդ հոդվածից մեծանում է հավանականությունը, որ Ջալալ Հարությունյանը վիրավորում ստացել է ոչ մարտական գործողության ժամանակ։ Ստացվում է, որ Հարությունյանին և մյուսներին փորձել են սպանել՝ դիտավորությամբ ոչնչացնելով գույքը։

Այսպիսով, եզրակացնում ենք, որ տեսանյութում արձանագրված միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում։ Արծրուն Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 27-ի ներկայացրած ինտերակտիվ քարտեզում այս շրջանը գտնվել է հայկական կողմի ազդեցության ներքո։ Դատելով մեքենայի մակնիշից և վիրավորում ստացած անձանց ռազմական հագուստից` ենթադրելի է, որ պայթեցված մեքենայում զինվորականներ էին։

Եթե անգամ Վահրամ Պողոսյանի հերքումը համապատասխանում է իրականությանը և տեսանյութի պայթյունն առնչություն չունի Ջալալ Հարությունյանի վիրավորման հետ, միևնույն է հարց է առաջանում, թե ինչու Հայաստանի կամ Արցախի քաղաքացիների վիրավորման կամ սպանության փաստը ո՛չ հոկտեմբերի 27-ին, ո՛չ էլ հետագայում որևէ պաշտոնական արձագանք չի ստացել, չի հաղորդվել, որ տեսանյութն իրական է և չի բացահայտվել այրված անձանց ինքնությունը։

(Visited 477 times, 1 visits today)