Deport թուրքի հարճին. Պահանջում են արտաքսել Անուշ Բեղլոյանին

Մանկավարժներն ակցիա իրականացրեցին ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով թրքահպատակ իշխանության հրաժարականը

Կանայք նշեցին, որ իրենք մանկավարժ են և այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ազգային ժողովում թրքահաճո, թրքահպատակ պատգամավորներին, ովքեր մեր հարկերի հաշվին բարձր պարգևավճարներ են ստանում, սակայն իրականացնում են հակահայկական գործունեություն:

Մանկավարժ Մարինա Մադոյանը նշեց, որ իրենք ընտրել են պայքարի ուղին, այլ ոչ թե արտագաղթի և այսուհետ արտահայտելու են իրենց անհանդուրժողականությունը հակահայկական, թրքահաճո յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ:

Կանայք թուրքի հարճի շոր նվիրեցին ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը երեկ հայտարարել է, թե կարևոր չէ ինչ է եղել, ում պատմական հողն է կամ ով է սկսել պատերազմը, պետք է առաջ նայել:

Թուրքի հարճի շորը հանձնվեց ԱԺ ընդունարան, որտեղից էլ կանանց խոստացան, որ այն կփոխանցեն Անուշ Բեղլոյանին

Մանկավարժները բոլոր կանանց ու մայրերին կոչ արցին միանալ իրենց և այլևս չհանդուրժել այս վիճակը:

(Visited 45 times, 1 visits today)