Բռնոցի-պպզոցիից զզվեցինք. Բավական է. Սերգեյ Բագրատյան

ՀՀ պարզ քաղաքացիներ

Ես կողմ եմ օրենքի դիկտատւրային: Օրենքը պետք է գործի հստակ և անբեկանելի: Առանց կարգ ու կանոնի, առանց կարգապահության ոչ մի զարգացում հնարավոր չի:

Արդարությունը պետք է պաշտպանել օրենքի ուժով, այլապես կգործի ուժի օրենքը: Բռնոցի-պպզոցիից զզվեցինք: Ժողովրդավարությունը չի ենթադրում ամենաթողություն:

Պետության գործառույթներն իրագործող անձինք պետք է գործեն կտրուկ, պատասխանատու, գրագետ: Մեր համբերությունն անսահման չի: Ով ինչ ուզում՝ խոսում է: Բաստա, բավական է:

Որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ հարգանք մեր քաղաքացիների նկատմամբ, ձեր հայհոյանքները ձեր ընտանիքի անդամներին ուղղեք, որ ձեր պես տականքներ չդաստիարակեն: Այլևս՝ առանց հայհոյանքի Հայաստան…
Հարգանք՝ սա է երկրիս զարգացման սկիզբը…

Հ.Գ. Նա, ով հեշտությամբ հակված է կորցնել ուրիշների հանդեպ հարգանքը, առաջին հերթին ինքն իրեն չի հարգում: — Դոստոևսկի Ֆ.Մ.
Հ.Գ. Եթե մենք մեր երկիրը չենք հարգում, օտարներից չենք կարող պահանջել այդ հարգանքը…

Սերգեյ Բագրատյան

(Visited 182 times, 1 visits today)