Ջալալ Հարությունյանն անգիտակից վիճակում վերակենդանացման բաժանմունքո՞ւմ է.Iravunk.com

Iravunk.com-ի տեղեկություններով` գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

«Մեր աղբյուրը նշում է, որ Ջալալ Հարությունյանն անգիտակից վիճակում է:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:

Այստեղից հարց է առաջանում. ինչպե՞ս է անգիտակից Ջալալ Հարությունյանը վերակենդանացման բաժանմունքից պաշտոն ստացել»,- գրում է կայքը:

(Visited 211 times, 1 visits today)