Ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես պայմանավորվել էին Պուտինի Բաքու այցի ժամանակ

Աղդամում Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ռուս ներկայացուցիչ Միխաիլ Զավալկինը հայտարարել է, որ իրավիճակի մոնիտորինգն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով անօդաչու սարքերի, մասնավորապես Ֆորպոստ եւ Օրլան-10 ԱԹՍ-երի միջոցով։

Ռուսաստանը համատեղ կենտրոնին անօդաչու թռչող սարքեր է տրամադրել, որոնք «հաջողությամբ հետեւում են» հայկական ուժերի տեղաշարժերը։ Ռուսական անօդաչու սարքերը, ինչպես նաեւ Ավտոբազա համակարգերը ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվել են արդեն հրադադարի ստորագրումից հետո, որոնք Շուշիի հանձնումից հետո «չեզոքացրել են» Ղարաբաղի երկինքը։

Հայ ռազմական փորձագետները խոսում են, որ հայերի պարտության պատճառներից մեկն այն էր, որ Ղարաբաղի երկինքը կառավարում էր ոչ հայկական կողմը եւ ոչ նրա օգտին։ Հիշվում է, որ 2014 թվականի մայիսի 8-ին Պուտինը Մոսկվայում Սերժ Սարգսյանին ու մյուսներին ցույց էր տալիս Օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնը։

Երբ ռուսական կողմին հարցնում էին, թե ինչու է զենք վաճառում Ադրբեջանին, Մոսկվան պատասխանում էր, որ դա «պահպանում է հավասարակշռությունը»։ Նորմալ լեզվով դա նշանակում է, որ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ հայկական կողմն այնքան ուժեղանա, որ կարողանա հաղթանակ տանել։

Մոսկվայի կողմից սպառազինության մատակարարումը Հայաստանին ու Ադրբեջանին վկայում է, որ Մոսկվան պատրաստվում էր ոչ թե հայերի հաղթանակին, այլ «հավասարակշռությանը», որը թույլ կտա զորք մտցնել Արցախ։ Հիմա «հավասարակշռությունը» ձեռք է բերվել, եւ հայտնվել են անօդաչու սարքեր ու Ավտոբազաներ։

Ռուսական դրոնները հուսալի պաշտպանում են ադրբեջանական բանակը հայերի հնարավոր հարձակումներից ռազմական առումով։ Քաղաքական առումով Մոսկվան խստորեն կատարում է իր պարտավորությունները։ Ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես պայմանավորվել էին 2013 թվականի օգոստոսի 13-ին Պուտինի Բաքու այցի ժամանակ։

Դրանից 20 օր առանց, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Հայաստանին ստիպեցին հրաժարվել ԵՄ հետ ասոցացումից եւ հայտարարել դեռեւս չստեղծված Եվրասիական միություն մտնելու մասին։ Հայաստանը քաղաքական ու ռազմական առումով ամբողջությամբ մեկուսացված վիճակում հայտնվեց։

Մեկուսացումը չհաջողվեց հաղթահարել անգամ ապրիլյան պատերազմից հետո, երբ բավարար էր ոչ մեծ ջանքը, եւ Արցախում կհայտնվեին մոնիտորինգի միջազգային մեխանիզմներ ներկայիս ռուս-թուրքականի փոխարեն։ Բայց Մոսկվան հայկական քաղաքական դասի հետ ամեն ինչ արեց, որ Հայաստանը չհայտնվի միջազգային մեխանիզմների պաշտպանության տակ։

Անգամ 2020 թվականի աշնանային պատերազմի ժամանակ Ռուսաստանն իր ազդեցության գործակալների միջոցով թույլ չտվեց Երեւանին ճանաչել Արցախի անկախությունը կամ էլ հայտարարել վերամիավորման մասին՝ չնայած, ինչպես ասում են, Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում կա կետ, որ պատերազմի 7-րդ օրը Ղարաբաղը ճանաչվում է։

«Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր՝ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, Հայաստանի պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդ դեպքում գործնականում հնարավորություն չի լինի շարունակելու բանակցային գործընթացը», – ասել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Ինչու 2016 թվականին չճանաչվեց։ Պետք է հաշվի առնել, որ ռազմական գործողությունները դադարեցվեցին 3․5 օրվա ընթացքում։

Այն ժամանակ Հայաստանը բոլոր փաստաթղթերը պատրաստել էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար, բայց հրադադարի ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, ու եթե ձախողվեին, Հայաստանը կճանաչեր։ Բայց Ռուսաստանի ուղիղ, անմիջական ու անհապաղ արձագանքի շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն հայտնվեց», ասել է Նալբանդյանը։

Ռուս փորձագետներն ասում են, որ ապրիլյան պատերազմը շտապ դադարեցվել է, որովհետեւ ԱՄՆ-ն սպառնում էր ճանաչել Ղարաբաղը։ Փաստորեն, Ռուսաստանը դադարեցրել է պատերազմը, որովհետեւ չէր ուզում, որ Երեւանն ու Վաշինգտոնը ճանաչեն Ղարաբաղը։

Ինչո՞վ է ներկայում Ռուսաստանը վախեցնում Հայաստանի խորհրդարանին ու քաղաքական դասին, որոնք քննարկում են ինչ հարց ասես, բայց ոչ Արցախի ճանաչումը։

Lragir

(Visited 170 times, 1 visits today)