Ծեծի են ենթարկել կանչով դեպքի վայր մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վարորդին

Երևանում ծեծի են ենթարկել կանչով դեպքի վայր մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վարորդին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կենտրոնական Շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Էրեբունի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 22։50-ին տեղեկացվել է, որ շտապօգնության թիվ 03 խումբը կանչով մեկնել է Գլինկայի փողոցի հասցեներից մեկը, որտեղ տանտերը հարձակվել է շտապօգնության վարորդի վրա և ծեծի ենթարկել։

շտապ օգնություն
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Խ․-ն է։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Աշոտ Խ․-ի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

(Visited 171 times, 1 visits today)