Որպես հայ պալատական մտավորականության վառ ներկայացուցիչ, Ռազմիկ Դավոյանը կհաստատի, որ ճիշտը չորեքթաթն է

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է. «Ծնկաչոք խնդրեք ու Քոչարյանին ասեք՝ դուք մեր վերջին հույսն եք»:

«ՉԻ». Բայց ինչի՞ մենակ ծնկաչոք: Պետք է նաև չորեքթաթ խնդրել: Դա շատ ավելի արդյունավետ է: Որպես հայ պալատական մտավորականության վառ ներկայացուցիչ, Ռազմիկ Դավոյանը կհաստատի, որ ճիշտը չորեքթաթն է:

Այո, այո, լավ ժամանակներ էին, երբ Քոչարյանը հազիվ էր ոտքը Հայաստան դրել, Ռազմիկ Դավոյանը նրանից «Մեսրոպ Մաշտոցի» մեդալ ստացավ, հետո՝ ՀՀ պետական մրցանակ, վերջում էլ նրա խորհրդականը դարձավ:

Պատկերացնո՞ւմ եք, դրա համար ինչքան պետք է ծնկաչոք խնդրել: Այդպես կարելի է ծնկահոդի խնդիրներ էլ ունենալ: Թեպետ իշխանական բարիքներ ասելիս, ծնկահոդն էլ ո՞ւմ շունն է:

Դե ինչ, սպասենք, Քոչարյանը տեղ ու ժամ ասի, ազգովի հավաքվենք, գնանք ոտերն ընկնենք:

4-rd am

(Visited 548 times, 1 visits today)