Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության․ երթ Երևանում

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շարժման պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Քայլերթին նախորդել էր շարժման հիմնադիր համաժողովը, որտեղ կազմկոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման առաջնահերթությունները:

«Եկեք այսօր միասին հիմնենք մեր շարժումը, եկեք այսօր միասին բացենք այն ճանապարհը, որը թույլ կտա մեր ժողովրդին իր ապագան, իր երեխաների և թոռների ապագան տեսնել մեր հայրենիքում:

Բացել այդ ճանապարհը, որպեսզի սփյուռքի մեր գաղութներից վերադառնան Հայաստան, տեսնեն ապահով, ուժեղ, արդար երկիր ու մի հանրություն, որ ապրում ու կրթվում է»,- ասաց Բաբուխանյանը:

(Visited 663 times, 1 visits today)