Հազարավոր հայեր նույնն են ասում. Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ենթադրենք (Աստված չտա)՝ Վահան Բադասյանը մնաց կալանքի տակ: Գործը մտավ դատարան: Ի՞նչ են քննելու: Զենքով կառավարության նստավայր ներխուժելու փո՞րձ է արել, թե «դաչա՞ն» է գրոհել տանկով:

Եռաբլուրում էդ պահին ում էլ հարցնեին՝ նույնն էր ասելու: Հազարավոր հայեր նույնն են ասում: Իշխանությունը «Մենք բոլորս Վահան Բադասյան ենք» ցուցապաստառներով զանգվածային ցույցերի՞ է մղում նրանց:

Որ ի՞նչ անի: Ազատ արձակեք էդ մարդուն: Փաշինյան սպանելու մտադրություն ունեցողը չէր բարձրաձայնի: Կամ՝ չի բարձրաձայնում»:

(Visited 528 times, 1 visits today)