Այս ամենը կատակ բան չէ. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերություններում խոր ճգնաժամն անխուսափելի է դառնում։ Ամերիկյան կողմը կրկին գլոբալ խաղացնողի ու վերահսկողի իր ֆունկցիաներն ուզում է հաստատել, իսկ պուտինյան Ռուսաստանը գնալով ավելի զգայուն է դառնում իր ազդեցության գոտիների մասով և նրա շուրջ օղակն սկսում է սեղմվել։

Այո՛, Արցախում Պուտինը կարծես թե խաղաց իր համար հաղթական պարտիա, բայց խորքային առումով օրեցօր ավելի անհավասարակշիռ դարձող դիկտատորի խաղացրած այս պարտիայի ապագան շատ մշուշոտ է, և սա շատ լավ հասկանում են ռուսական կայսրության ռազմաքաղաքական ազդեցություններին տիրապետող հնաբնակները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը շատ լավ հասկանում են, որ ինչքան էլ Արցախում ռուսական զորքեր տեղավորվեցին, միևնույնն է, ստատուս քվոյի խախտումը շատ հնարավոր է քաղաքական ազդեցությունների առումով՝ հատկապես Բաքվի մասով գնալով նվազի…

Հարգելի՛ ընթերցողներ, այսպիսի գեոպոլիտիկ խմորումները հերթական մարտահրավերն է լինելու հայկական պետականության համար։ Ահա սա է պատճառներից մեկը, որ տեղական էմիսարները կրկին ակտիվացնում են Ռուսաստանի հետ ինտեգրվելու քարոզչական օրակարգերը, որը ոչ թե միայն հարված է հասցնում գործող իշխանությանը, այլ այդ իշխանությունից անկախ, նաև պետական սուվերենության վերջին փշուրներին։

Բոլորս էլ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայկական ինքնիշխանության գաղափարական հակառակորդն է, և նրա ցանկացած հայտարարություն, հենց այս ելակետից պետք է նայել, և անկախ նրանից, թե նրա անձը հասարակության կողմից ինչպես է ընկալվում, միևնույնն է, այդ ամենի հանդեպ պետք է լինել չափազանց զգույշ և դիմադրողականություն ցույց տալու մեծ գիտակցումով։

Հենց այնպես չի անընդհատ շահարկվում Ռուսաստանի հետ խոր բարեկամական կապեր հաստատելու մասին պրովոկացիոն խոսակցությունները, և ռուսահայ օլիգարխիայի ու տեղացի էմիսարների նպատակը Հայաստանին գեոպոլիտիկ ընտրության առջև կանգնացնելն է։
Այս ամենը կատակ բան չէ, և այս ամենին պետք չէ նայել արտաքին քաղաքական կողմնորոշումներով ու ներքին քաղաքական կյանքի քմահաճույքներով»։

(Visited 117 times, 1 visits today)