Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա և մեղադրել, որ նա տղամարդ չէ. Գաբրիելյանով

Հայազգի լրագրող, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամ-ալիքում գրել է․ «29-ամյա Արգիշտի Քյարամյանն Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։

Գլխավոր խնդիրը, որ դրել է Փաշինյանը ՀՀ ԱԱԾ ղեկավարի առաջ՝ իր կնոջ և որդու անվտանգության ապահովումն է եղել։ Դերերն այսպես են բաշխվել՝ բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից, նրա շուրջ այսպես կոչված արտաքին շրջագծի անվտանգությունն ապահովում էին ևս 10՝ ոտքից գլուխ զինված հատուկ ջոկատայիններ:

Անգամ ղարաբաղյան հատուկ ջոկատայիններն էին զարմացել, թե ինչ հանդերձանքով և ինչ զենքով են ժամանել ԱԱԾ աշխատակիցները։ Եվս 10 հոգի հսկում էր Փաշինյանի որդու անվտանգությունը։ Մնացածները մշտապես գտնվում էին Արգիշտիի տրամադրության տակ։
Սկանդալը տեղի է ունեցել, երբ գեներալ Մովսես Հակոբյանը խիստ կերպով Նիկոլի կնոջից պահանջել է հեռանալ բունկերից, որտեղ քննարկվում էր գերգաղտնի ռազմական գործողությունը:

Մինչ այդ, արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նախատել էր գեներալներին և փորձել նրանց սովորեցնել, թե ինչպես պետք է ղեկավարել զորքերը: Մովսես Հակոբյանը չի դիմացել և շատ կոշտ ձևով պահանջել է, որ նա հեռանա շտաբից։

Դրանից անմիջապես հետո Աննա Հակոբյանի թիկնապահները փորձել են նրան հանգստացնել։ Սակայն բավականաչափ ալկոհոլ օգտագործած կինը զանգել է Նիկոլին և իր վրդովմունքն հայտնել։ Ինչպես պատմում էին թիկնապահները, Աննայի սենյակից աննկարագրելի բղավոցներ ու 3-հարկանի հայհոյանքներ էին լսվում։

Կինը նվաստացնում էր Նիկոլին և ասում, թե դու ինչ տղամարդ ես, եթե ինչ-որ «Մոսկա» խայտառակում է քո կնոջը։ Կնոջ հետ խոսելուց 5 րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և ԱԱԾ տնօրենից պահանջել ձերբակալել գեներալ Հակոբյանին ու ձեռնաշղթաներով բերել Երևան: Նման պահանջ է եղել՝ բերել ձեռնաշղթաներով ու ոստիկանական մեքենայով։
Քյարամյանը գնացել է Արցախի նախագահի մոտ։

Վախեցած Արայիկ Հարությունյանը 2 գեներալի հրավիրել է խորհրդակցելու։ Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարելու, այլ հակառակը՝ կձերբակալվեն Քյարամյանն ու նրա բոլոր թիկնապահները։
Այդ ժամանակ Արայիկը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանը և այդ մասին ասել Արգիշտիին։

Քյարամյանը դողացող ձայնով Նիկոլին զեկուցել է, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը հնարավոր չէ կատարել։ Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա և մեղադրել, որ նա տղամարդ չէ։ Դրանից հետո հրաման է հրապարակվել՝ պատերազմող երկրի ԱԱԾ ղեկավարին ազատ արձակելու մասին»։

(Visited 217 times, 1 visits today)