Ինչու՞ է ԲԴԽ նախագահ Վարդազարյանը փախել այսօրվա նիստից

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Նրան օրենսդիրի անդամներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Միքայելյանը։

Արման Բաբաջանյանը հարց ուղղեց Ստեփան Միքայելյանին՝ նշելով․ «Անցյալ երկուշաբթի օրը ողջ-առողջ ձեր ԲԴԽ նախագահը եկել է աշխատանքի՝ մինչև ուրբաթ ներառյալ, հանկարծ մեկնել է արձակուրդ։

Ի՞նչ է պատահել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչու՞ է նա փախել այսօրվա նիստին մասնակցությունից և ինչու՞ եք դուք համաձայնել ներկայացնել այստեղ այս շատ կարևոր քննարկման առարկա՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածությունը»։

Ստեփան Միքայլեյանը հայտնեց, որ իր համար պատիվ է գործընկերոջը՝ տիկին Թադևոսյանին ներկայացնելը։

«Չգիտեմ, որքանով եք տեղյակ, բայց Ռուբեն Վարդազարյանը հեծանիվ վարելու ընթացքում վնասվել էր և ողնաշարի հատվածում պարբերաբար բժշկական միջամտությունների կարիք է զգում»,-ասաց Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 121 times, 1 visits today)