Հասկացել է, որ իր հանրային վարկանիշը շատ ցածր է և ուղղակի խուսափել է ընտրություններից. Գևորգ Պետրոսյան

Մենք շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ որևէ եղանակով վարչական լծակի տիրապետելու պայմաններում անիմաստ է ընտրությունների գնալը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է իրեն թույլ տալ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե նա ինչ վայրագությունների հանձնարարություն է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմահացնել», — ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկացել է, որ իր հանրային վարկանիշը շատ ցածր է և ուղղակի խուսափել է ընտրություններից։

«Ինքն այլև չունի այն հեղինակությունը, որի մասին խոսում են: Նա այսօր ընդհանրապես վարկանիշ չունի։ Նա ժողովրդից է փախած։ Մենք այդպիսի ղեկավար չենք ունեցել, որ վախենալով, անձրևանոցների տակ, զրահապատ մտնի Եռաբլուր։

Նա անթաքույց արհամարհանք ու ատելություն ունի ընդդիմության նկատմամբ», — ասաց պատգամավորը։

(Visited 53 times, 1 visits today)