Քիչ առաջ հրապարակվեց վերադարձած գերիների անունները

Հայ ռուսական բանակցությունների արդյունքում հայրենադարձվել է եւս հինգ ռազմագերի։ Հարազատները Էրեբունի օդանավակայանում սպասում են ինքնաթիռի ժամանմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 28ին ևս 5 գերի վերադարձել էին Հայաստան, իսկ մինչ այդ առաջին խմբով հայրենիք էին վերադարձել 44 ռազմագերիներ։

Լուրեր էին պտտվում, որ վերադարձած գերիների մեջ է նաև Էրիկ Խաչատրյանը։

Էրիկ հայրը՝ Սարիբեկ Խաչատրյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել էր այս տեղեկությունը, սակայն քիչ առաջ հրապարակվեց վերադարձած գերիների անունները։ Նրանք են Արթուր Ալոյանը, Արայիկ Գալստյանը, Հովհաննես Իսրայելյանը, Կարեն Մանուկյանը, Վահրամ Մովսեսյանը:

(Visited 109 times, 1 visits today)